Իրանում մարդատար ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտուց. ISNA
27-01-2020 13:38:53 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Մախշահր քաղաքում մարդատար ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտուց: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել Է ISNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ օդաչուն տեխնիկական պատճառներով չի կարողացել գլուխ հանել ինքնաթիռի կառավարումից, ինչի հետեւանքով հանրանավը դուրս Է եկել թռիչքային գոտուց: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Ինքնաթիռն ընթանում Էր Թեհրան-Մախշահր երթուղով: Օդանավի ուղեւորների թվաքանակը չի ճշտվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: