Նախնական տվյալներով՝ 83 մարդ Է եղել Աֆղանստանում կործանված ինքնաթիռում


Նախնական տվյալներով՝ 83 մարդ Է եղել Աֆղանստանում կործանված ինքնաթիռում

  • 27-01-2020 15:25:47   | Աֆղանստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունվարի 27-ին Ariana Afghan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Աֆղանստանի արեւելքի Ղազնի նահանգում: Այդ մասին հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ վկայակչելով տարածաշրջանի նահանգապետի ներկայացուցչին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
 
Ներկայացուցիչը նաեւ հայտարարել Է, որ արդեն կործանման վայր Է ուղեւորվել արագ արձագանքման խումբը: Իր հերթին Tolo News հեռուստաալիքը նշել Է, որ ինքնաթիռն ընկել Է «Թալիբան» շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել Է 83 մարդ: Հանրանավը, ըստ նախնական տեղեկատվության, Հերաթ քաղաքից ուղեւորվել Էր Քաբուլ: Մինչդեռ, ինպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Afghan Airlines-ն ինքը հերքել Է Ղազնիում ինքնաթիռի կործանման վերաբերյալ տեղեկատվությունը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը