Մեր ընկերների արյունը թույլ չի տա, որ մենք չլինենք Բանակի և բանակաշինության կողքին


Մեր ընկերների արյունը թույլ չի տա, որ մենք չլինենք Բանակի և բանակաշինության կողքին

  • 27-01-2020 15:48:53   | Հայաստան  |  Հասարակություն

ԻՄ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐ՝ ՍԻՐԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ.
 
Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց Բանակի կազմավորման 28-րդ տարելիցի կապակցությամբ: Մեր բանակը կազմավորվել է մեր ընկերների կյանքի և առողջության , մեր ժողովրդի հերոսական պայքարի և զրկանքների շնորհիվ: Ավա՜ղ մեր ընկերներից շատերը չտեսան իրենց երազանքի բանակը և նահատակվեցին հանուն հայրենիքի պայծառ ապագայի, որն այսօր ունենք:
Մեր ընկերների արյունը թույլ չի տա , որ մենք չլինենք Բանակի և բանակաշինության կողքին և մենք իրավունք չունենք երբևիցե բանակից երես թեքենք քանի դեռ մեր երակներում հոսում է Հայի ազնիվ ու անարատ արյունը:
 
ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԵՆՔ,ՈՐ ԲԱԶԿԻՏ ՈՒԺԸ ԱՎԵԼԱՆԱ ՈՒ ՀԱՍՑՆԵՍ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻ ԵԶՐԵՐԻՆ։
 
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ :
 
գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն