Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

27-01-2020 16:18:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը:

Այս մասին տեղեկացրին «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից:
Այս մասին Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքում նախօրեին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ վերաբնակեցման ուղղությամբ ևս շրջադարձային փոփոխություններ են սպասվում: 
 


«Հարգելի՛ հայրենակիցներ
 
Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը պետք է լինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումն ու ասֆալտապատումը: Դա մեր քաղաքական թիմի տեսլականն է՝ հանրապետության հարավային թևի զարգացման հետ կապված: Օրեր առաջ Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքում կուսակցական ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել եմ, որ սպասվող համապետական ընտրություններում հաջողության հասնելու պարագայում դա կդառնա
մեր առաջնահերթ ծրագրերից մեկը:
Վարդենիս-Մարտակերտ մայրուղու օրինակով համոզվեցինք, որ շատ կարճ ժամանակում այն էականորեն փոխեց տարածաշրջանի բնակավայրերի զարգացման ընթացքը: Արցախի հարավային թևը ևս ունի չիրացված տնտեսական հսկայական պոտենցիալ, որի օգտագործման համար բարեկարգ ճանապարհը կարևորագույն դերակատարում է ունենալու:
 
Հանդիպման ընթացքում հայտարարել եմ, որ վերաբնակեցման ուղղությամբ ևս շրջադարձային փոփոխություններ են սպասվում: Մեր նպատակն է բնական աճի և հայրենադարձության ծրագրերի վերանայման արդյունքում մինչև 2030թ.-ը Արցախում բնակչության թիվը 150 հազարից հասցնել 200 հազարի: Համոզված եմ, որ այն իրատեսական է և հաջողությամբ կպսակվի:
 
Ոգևորված եմ, որ մեր հավակնոտ ծրագրերին ոչ պակաս համարձակությամբ իրենց գործուն աջակցությունն են հայտնել Որոտանի ենթաշրջանից «Ազատ հայրենիք»-ի շարքերն այդ օրը համալրած ավելի քան 100 մեր հայրենակիցներ:
 
Շարունակե՛նք նախաձեռնածը՝ կերտե՛նք հզոր ու միասնական Հայրենիք»,- գրել է Ա. Հարությունյանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 310 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար