Քաղաքացու հետ տարվող աշխատանքը լինելու է նոր որակի. ՀՀ ոստիկանությունում փոփոխություններ են սպասվում


Քաղաքացու հետ տարվող աշխատանքը լինելու է նոր որակի. ՀՀ ոստիկանությունում փոփոխություններ են սպասվում

  • 27-01-2020 17:48:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում փոփոխություններ են սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
 
«Նոր որակի ոստիկանություն ենք ունենալու: Դատաիրավական բարեփոխումների շրջանակում այժմ քննարկվում է նաև ոստիկանությունում փոփոխությունների հարցը: Արդեն կա հայեցակարգը, կարծում եմ, որ փոփոխությունները տեսանելի կլինեն»,-ասաց Արման Սարգսյանը:
 
Նա նշեց, որ փոփոխություններն առաջին հերթին վերաբերում են ոստիկանի նոր կերպարի ձևավորմանը: Ոստիկանը պետք է լինի ավելի կրթված, իր իրավունքներին պարտականություններին լավ տիրապետող:
 
«Ոստիկանությունը կենդանի օրգանիզմ է և փոփոխության է ենթարկվում, ինչը դրական է: Վստահեցնում եմ, որ քաղաքացու հետ տարվող աշխատանքը լինելու է նոր որակի»,-ասաց Արման Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը