Նոր հէկ Եղեգիսում՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգմավորի թեկնածուի մասնակցությամբ


Նոր հէկ Եղեգիսում՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգմավորի թեկնածուի մասնակցությամբ

  • 27-01-2020 20:34:57   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ի ներկայացրած նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը։
 
Նախատեսվում է փոքր հիդրոէլեկտրակայան կառուցել Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական տարածքում՝ «Սպիտակի» կոչվող 4 աղբյուրներից։
 
«Գնդասար էներգո» ընկերությունը գրանցվել է 2018թ․ սեպտեմբերի 14-ին։ Երկու բաժնետր ունի՝ Արմեն Լենիկի Առաքելյանը՝ 80% և «Դի-Էյջ-Դի-Կոնտակտ» ՍՊԸ-ն` 20 %։
 
Արմեն Առաքելյանը նաև ընկերության տնօրենն է։ Վերջինս հաշվառված է Վայոց ձորի մարզի Շատին համայնքում և 2017-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։
 
Արմեն Առաքելյանը, պետռեգիստրի տվյալներով, առնչություն ունի նաև «Եղեգհէկ» (Շատինում հէկ է շահագործում), «Գնդասար ջուր», «Աղբյուր հէկ» ՍՊԸ-ներին։
 
20 տոկոսի բաժնետեր «Դի-Էյջ-Դի-Կոնտակտ» ՍՊԸ-ն ևս Հայաստանում է գրանցված: Ըստ ՊԵԿ-ի՝ գործող է և զբաղվում է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությամբ։
 
Երկու բաժնետեր ունի՝ Հակոբ Լյուդվիգի Դինգչյանը և ԱՄՆ քաղաքացի Մայքլ Ջեյմս Դելֆիան։ Նրանք հավասար մասնակցություն ունեն ընկերության բաժնեմասում։
 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը