Քո մանկության երազանքն էր «դառնալ Սերժ», ու այլևս, բացի փողից, ուրիշ բան չունես. Սիմոնյանը՝ Վանեցյանին

28-01-2020 10:10:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իր նախկին ընկերոջ՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին.
 


«Արթուր, ախր, ես քեզ այնքան լավ գիտեմ..
Գիտեմ՝ ոնց գլուխդ պտտվեց վաղաժամ ուսադիրներից և ուշադրությունից: Քեզ թվաց, որ Նիկոլի շողքը դա դո՞ւ ես, հընգեր ջան:
Քեզ թույլ ես տալիս ցածրորակ արտահայտություններ անել՝ մոռանալով, որ քեզանից այսօր նույնիսկ
հարցազրույց, որ վերցնում են, ինձ ես պարտական:
 
Ասում ես՝ ինձ նախկին ընկեր այն պարագայում, երբ ես ամեն հարցազրույցում, ի հեճուկս քո դավաճանության, ինձ, վարչապետին, երկրին քեզ ընկեր եմ անվանել: Ես քեզ շանս տվեցի դառնալ հեղափոխական, դու գնացիր քո մանկության երազանքի ետևից՝ «դառնալ Սերժ», այդ հարցում էլ քեզ կօգնեմ, խոստանում եմ. կսերժացնեմ մինչև վերջ, և «Թվիթերը», որի գաղտնաբառը դու նույնիսկ չգիտես, քեզ չի օգնի:
 
 
Դու այլևս, բացի փողից, ուրիշ բան չունես: Եվ միակ պատմությունը, որ ոտի վրա է հորինվել, դա դու ես»:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 383 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար