Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր


Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

  • 28-01-2020 11:52:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նախագահը ծաղիկներ է դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին եւ անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն