Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. ՀՀ ոստիկանություն
28-01-2020 15:04:22 | Հայաստան | Հասարակություն
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում տարածվել է պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»: