Քեզ ո՞ւմ տեղն ես դրել երկիրը թալանած, թշնամուն տարածք հանձնած, հազարավոր ընտանիքներ դժբախտացրած «քարփինչ». Դավիթ Ջալալյան

28-01-2020 18:58:47   | Հայաստան  |  Հասարակություն

Լրագրող, վերլուծաբան Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ինձ իրավունք եմ վերապահում կրկին ասել, որ դու մերժված ու սրբապիղծ քարփինչ ես․․․

ՀՀ նախագահի աթոռին սեփական ժողովրդի արյան գնով տիրացած Սերժ Սարգսյանն այսօր Եռաբլուրում իրեն իրավունք վերապահեց խոսել ազգային գաղափարախոսությունից, բանակից, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շեշտադրումները որակեց հեյրուրանք։
 


Մասնավորապես, լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կարձագանքի ՀՀ վարչապետի այն
հայտարարությանը, թե 7 շրջանների վերադարձի համաձայություն է եղել, Սարգսյանը նշեց.« Այսինքն, դուք այդքան համառորեն ուզում եք, որպեսզի ես այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞»։
 
Դիտարկմանը, թե Ձեզ են մեղադրում, Սարգսյանը բարկացավ. «Բայց ինչի եք ինձ ընդհատում, Դուք Ձեզ իրավունք եք վերապահում ինձ հարց տալու, հետո ընդհատելո՞ւ»։
 
Նման խոսքերը կրկին անգամ խոսում են այն մասին, որ ժողովրդի կողմից տոտալ մերժումից հետո, Սերժ Սարգսյանը շարունակում է չտիրապետել իրավիճակին և ապրել իրականությունից կտրված։ Այսի՞նքն իրավունք եք վերապահում հարց տալ, հետո ընդհատել։
 
Քեզ ո՞ւմ տեղն ես դրել երկիրը թալանած, պետությունը դագրադացման եզրին հասցրած, թշնամուն տարածք հանձնած, հազարավոր ընտանիքներ դժբախտացրած «քարփինչ»։
 
Ապրիլյան պատերազմում մեր տղաները նահատակվեցին այն պատճառով, որ քո իշխանությունը կերել էր զինվորի բաժին հացը, խմել էր զինտեխնիկայի վառելիքը, առաջնագիծը թողնելով կիսադատարկ, իսկ մեր սահմանը պահող տղերքին առանց «պատրոն»։
 
Հերիք չի եկել ես Եռաբլուր, մի հատ էլ մուննաթ ե՞ս գալիս լրագրողի վրա։ Քեզ շրջապատելով գլուխը սիկտիրի տարափի տակ մնացած աշոտյաններով, թլոշ շարմազանովներով ու խրթվիլակ գալուստներով տպավորությո՞ւն ես ուզում ստեղծել իբր մենակ չես։
 
Փոխարենը գետինը մտնեք և չերևաք ժողովրդի աչքին, գնում եք սրբավայր և բացում ձեր կեղտոտ բերանները։ Իրականում սա ոչ այլ ինչ է քան ողբերգություն։
Եվ վերջում, ինձ իրավունք եմ վերապահում կրկին անգամ քեզ ասել, որ դու մերժված սրբապիղծ քարփինչ ես»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2713 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար