Ինչու է Սեյրան Օհանյանը հանդիպել Արարատ Միրզոյանին


Ինչու է Սեյրան Օհանյանը հանդիպել Արարատ Միրզոյանին

  • 29-01-2020 17:15:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչ է քննարկել այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
 
«Ես երկար տարիներ այցելել եմ Ազգային ժողով, և չի եղել որևէ այցելություն, որ ես Ազգային ժողովի նախագահի մոտ չլինեի։ Պաշտոնատար անձ եմ եղել և ես՝ որպես քաղաքավարության, բարեկրթության նորմ, խնդրեցի և այցելեցի նաև ԱԺ նախագահին։ Մենք խոսեցինք այսօրվա իրադրության մասին»,- ասաց Սեյրան Օհանյանը։ Հարցին, թե ներքաղաքական հարցե՞ր են քննարկել, նա պատասխանեց․ «Ոչ, ոչ մի քաղաքական հարց ես չեմ քննարկել»,- ասաց նա։
 
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն այսօր մասնակցում էր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը