ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում բարձր կենտրոնացվածության մակարդակ կա


ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում բարձր կենտրոնացվածության մակարդակ կա

  • 29-01-2020 18:35:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հրապարակվել են  ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2019 թվականին «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները:  Ուսում­նասիրությունը նպատակ ուներ ստանալ այս ապրանքային շուկաների մրցակցային վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը դիտարկված ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչնդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։ Մասնավորապես ուսումնասիրվել են իրավական կարգավորման դաշտը, սահմանված պահանջները և հնարավոր խոչընդոտները, շուկայի կառուցվածքը և գնային քաղաքականությունը:
 
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տարի «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաների մասնակիցների կազմը ենթարկվել է փոփոխու­թյան, մասնավորապես՝
 
2017 թվականին «Բենզին» ապրանքային շուկայում ներմուծում է իրա­կանացրել թվով 4 տնտեսվարող, 2018 թվականին  տնտեսվարողների թիվն ավելացել է երկուսով: 2019 թվականի հուն­վարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ներմուծում իրականաց­նող տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմել է 5, դրանք են՝ «Սիփիէս օիլ քոր­փորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ֆլեշ» սահ­մա­նա­փակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Մաքս Պետրոլ» փակ բաժնե­տիրա­կան ընկերությունը, «Պլատինում օյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկե­րությունը և «Սիփիէս օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու­թյունը։
 
Ինչ վերաբերում է «Դիզելային վառելիք» ապրանքային շուկային, ապա 2017 և 2018 թվականների ընթացքում այս ապրանքային շուկայում ներմուծում է իրա­կանաց­րել թվով 6 տնտեսվարող սուբյեկտ։ 2019 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակա­հատ­վածում այս ապրանքային շուկայում տնտեսվարողների թիվն էականորեն ավելացել է և կազմում է 18:
 
Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքէջում՝ http://www.competition.am/uploads/resources/Petrol_Diesel_Commodity_Markets.pdf
 
 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն