«Ճըվճվ Արո»-ի որդին դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման


«Ճըվճվ Արո»-ի որդին դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման

  • 29-01-2020 18:54:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԺ  «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդին՝ Սարգիս Վարդանյանը, այսօր ՃՈ աշխատակիցների ողբերգական վթարի գործով դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման։
 
Դատավճիռը հրապարակվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ:
 
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
 
Ինչ վերաբերում է 244-րդ հոդվածին (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը), որով Վարդանյանին եւս մեղադրանք էր առաջադրված, պաշտպանը պարզաբանեց. «Նախորդ դատական նիստին դատախազը միջնորդեց, որ վաղեմության հիմքով այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվի, եւ միջնորդությունը բավարարվեց»:
 
Հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն դատավճռի վերաբերյալ, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դիրքորոշումը իմը չէ, իմ պաշտպանյալինն է, դատավճիռը կստանա՝ կորոշի՝ բողոքարկելու ենք թե ոչ»:
 
Ողբերգական ավտովթարը, հիշեցնենք, տեղի էր ունեցել 2018 թվականի հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել էին:
 
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով`Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային,այնուհետև գովազդային վահանակին,որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին և ուղևոր`Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play