Թիվ 52 դպրոցի դիմաց տեղի ունեցած ողբերգական ավտովթարը կրկնապատկել է ծնողների անհանգստությունը․ նրանք հրատապ լուծում են պահանջում


Թիվ 52 դպրոցի դիմաց տեղի ունեցած ողբերգական ավտովթարը կրկնապատկել է ծնողների անհանգստությունը․ նրանք հրատապ լուծում են պահանջում

  • 29-01-2020 21:20:49   | Հայաստան  |  Հասարակություն



Երևանի թիվ 52 դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու շրջանավարտներն այսօր վաղ առավոտից հավաքվել էին դպրոցի դիմաց իրենց մտահոգությունն ու դժգոհությունը հայտնելու պատկան մարմիններին այդ հատվածում երեխաների անվտանգությունն ապահովելու առնչությամբ:
 
Օրեր առաջ դպրոց տանող ճանապարհին վրաերթի էր ենթարկվել 10-ամյա աղջիկ, որը տեղում մահացել էր: 
Ողբերգական դեպքից հետո ծնողների անհանգստությունը կրկնապատկվել է: Թեև դպրոցի տարածքում կա հետիոտնային անցում, այդուհանդերձ, ծնողները պահանջում են անհապաղ տարածքի երթևեկությունը կանոնակարգող լուսացույց տեղադրել: Նրանց պնդմամբ՝ վրաերթի վերոնշյալ դեպքն առաջինը չէ:  
 
Անհանգիստ բնակիչների հետ հանդիպման էին եկել Շենգավիթ վարչական շրջանի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը: 
 
Ըստ թաղապետ Ռ. Մկրտչյանի՝ դպրոցի տարածքում լուսացույց անպայման տեղադրվելու է, սակայն այս պահին այդ հարցն աշխատանքային փուլում է: 
 
Քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ տեղեկացրեց, որ այս տարի մայրաքաղաքի 26 վտանգավոր փողոցներում լուսացույցներ են տեղադրվելու, այդ թվում 52 դպրոցի մոտ: 
 
Քննարկման արդյունքում պատկան մարմինների ներկայացուցիչները վստահեցրեցին, որ խնդրին պարտադիր լուծում կտրվի, սակայն հստակ ժամկետներ չնշվեցին: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play