Արդեն 20 տարի Գեղհովիտի շուրջ 500 աշակերտ ունեցող N2 դպրոցը 4-րդ կարգի վթարայնություն ունի. Ի՞նչ է պետությունը պատրաստվում անել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արդեն 20 տարի Գեղհովիտի շուրջ 500 աշակերտ ունեցող N2 դպրոցը 4-րդ կարգի վթարայնություն ունի. Ի՞նչ է պետությունը պատրաստվում անել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 31-01-2020 20:16:52   | Հայաստան  |  Հասարակություն



Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գործող թիվ 2 միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում է շուրջ 500 աշակերտ, արդեն 20 տարի 4-րդ կարգի վթարայնություն ունի:  
 
Խոսքը գնում է 1954 թվականին կառուցված մասնաշենքի մասին, որտեղ արգելված է դասապրոցես իրականացնելը, մինչդեռ այնտեղ այս պահին տեղակայված են մեկ դասասենյակ, խոհանոցը, ճաշարանը, պահեստը և սանհանգույցը: 
 
Այդ հատվածում են նաև ուսուցչանոցը և տնօրենի աշխատասենյակը․ ինչպես մեզ բացատրեցին՝ այլ տեղ չունենալու պատճառով։ Հիմնական դասասենյակները տեղակայված են դպրոցի մի փոքր ուշ՝ 1975 թվականին կառուցված և դարձյալ վատ վիճակում գտնվող մասնաշենքնում։ 
 
Որպես ժամանակավոր լուծում պլանավորված է  2019-20 ուսումնական տարին ավարտելուց հետո երկրորդ հերթափոխով տեղափոխվել Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոց այնքան ժամանակ, մինչև նոր դպրոցը կկառուցվի, սակայն  ո՞վ կարող է վստահ լինել, որ 4-րդ կարգի վթարային դպրոցի շենքը կսպասի այդքան ժամանակ և չի փլվի՝ վտանգելով աշակերտների և ուսուցիչների կյանքը։ 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն