«Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ»․ 3-րդ փուլ


«Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ»․ 3-րդ փուլ

  • 03-02-2020 13:17:15   | Հայաստան  |  Տնտեսություն

 
IDBank-ն ազդարարել է «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի երրորդ փուլի մեկնարկը։  Ծրագրի արդյունքում, որը մեկնարկել էր դեռևս 2019-ին և անցկացվել երկու անգամ, շուրջ 25 ուսանող սկսել և շարունակում ենն իրենց կարիերան IDBank-ի հետ։  
 
«Հաշվի առնելով, որ կրթական ծրագրերը Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից մեկն են, ինչպես նաև 2019-ին անցկացված ծրագրի առաջին և երկրորդ փուլերի հաջողությունը և ուսանողների շրջանում առաջացած մեծ հետաքրքրությունը,   IDBank-ն այս տարի ևս շարունակելու է  ներդրումներ անել կրթության ոլորտում՝ ապահովելով աշխատանքային փորձ չունեցող ուսանողներին աշխատանքի հնարավորությամբ»,- ասել է Բանկի ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանը։
  
Ծրագիրը հնարավորություն  կտա աշխատանքային փորձ չունեցող ուսանողներին երեք լիարժեք ամիս անցկացնել Բանկում՝ հագեցած տեսական և պրակտիկ դասընթացներով և նրանցից շատերի հետ կկնքվեն աշխատանքային պայմանագրեր։
 
3 ամիս տևողությամբ ուսումնական դասընթացը կմեկնարկի մարտին, ուսուցումն իրականացվելու է բաժնի և վարչության ղեկավարների մակարդակով՝ անհատական և խմբային ձևով և ներառելու է Բանկային ոլորտին առնչվող կարևորագույն թեմաները: Ձեռք բերած գիտելիքները ուսանողները ծրագրի երկրորդ մասում հնարավորություն կունենան կիրառել արդեն Բանկի մասնաճյուղերում և գլխամասի բաժիններում։
 
Դասընթացների ավարտին իրենց լավագույնս դրսևորած անփորձ ուսանողները լիովին պատրաստ կլինեն աշխատել Բանկում՝ համալրելով IDBank-ի նորարար թիմը:
 
IDBank-ի կրթական ծրագրերն ունենալու են շարունակական բնույթ և ուղղված են լինելու ոչ միայն ուսանողներին, այլ նաև առավել լայն հասարակությանը՝ ընդգրկելով ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն