Պաշտպանն ընդունել է «Հելո թրասթ» կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավարին


Պաշտպանն ընդունել է «Հելո թրասթ» կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավարին

  • 06-02-2020 19:00:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փետրվարի 6-ին ընդունել է «Հելո թրասթ» միջազգային մարդասիրական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Ռոբերտ Սայֆրեթին:
 
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր: Պաշտպանը նշել է, որ «Հելո թրասթ» կազմակերպությունը կարևորագույն մարդասիրական առաքելություն է իրականացնում Արցախում՝ փրկելով բազմաթիվ կյանքեր և բարենպաստ պայմաններ ապահովելով սոցիալ-տնտեսական գործունեության համար:
 
Արտակ Բեգլարյանն ընդգծել է ականազերծման աշխատանքներում միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունը՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը երախտապարտ է բոլոր աջակիցներին:
 
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հեռանկարները՝ պայմանավորվելով կոնկրետ հարցերի շուրջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն