Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է իր առաջին հայալեզու բջջային խաղը և ստիկերի նոր կերպար՝ «Viber»-ում


Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է իր առաջին հայալեզու բջջային խաղը և ստիկերի նոր կերպար՝ «Viber»-ում

  • 07-02-2020 17:34:44   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Հեռահաղորդակցությունն այլևս չի դիտարկվում որպես զուտ ձայնային և տվյալների փոխանակման ծառայությունների ոլորտ. այն այսօր ավելին է, քան կապը: Ոլորտի շուկայում զարգացումներին համահունչ՝ Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «Սիս-Մասիս» անունը կրող, իր առաջին հայալեզու բջջային խաղը: Բացի այդ, ընդառաջելով «Viber»-ի հետ համատեղ ստեղծված՝ «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստիկերների» փաթեթի բազմաթիվ օգտագործողների կոչերին՝ ընկերությունը ներկայացնում է նաև ստիկերների ևս մեկ կերպար, այս անգամ՝ տղայի, որը նախորդ փաթեթի՝ աղջկա կերպարի հետ միասին կներկայանա նաև «Սիս-Մասիս» խաղում:
 
Նոր կերպարի մշակումն, անշուշտ, առաջնահերթ անհրաժեշտություն չէր ընկերության համար, սակայն Վիվա-ՄՏՍ-ն ընդառաջում է օգտագործողների ցանկություններին և ներկայացնում վաղուց սպասված ստիկերների փաթեթը: Նոր ստիկերները հնարավորություն են տալիս շփվելու և արտահայտելու հույզերը հայերեն՝ զվարճալի կերպարների միջոցով. սուրճի հրավիրել ընկերներին, «բացել» բոլորի կողմից սիրված խաշի սեզոնը և կիսել սեփական զգացմունքները:
 
Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր ստիկերները
Ստիկերները կարելի է անվճար ներբեռնել «Viber»-ի ստիկեր-մարկետից` որոնելով «Viva-MTS Stickers» և օգտագործել առանց սահմանափակումների:
 
Ստիկերները հասանելի են մինչև 2020թ. մայիսի 6-ը, որից հետո հնարավոր չի լինի դրանք ներբեռնել: Միևնույն ժամանակ ստիկերները կմնան օգտագործողի սմարթֆոնում: Խորհուրդ է տրվում ստիկերների փաթեթը պահուստավորել (back up)՝ սմարթֆոնը փոխելու պարագայում դրանք չկորցնելու համար: Ստիկերները ներբեռնելիս օգտագործողին ողջունում է չատ-բոտը, որն ուղղորդում է օգտագործողին դեպի «Սիս-Մասիս»:
 
Ինչպե՞ս խաղալ «Սիս-Մասիս»
 
Խաղալը պարզ է, իսկ խաղը՝ հաճելի. օգտագործողը պետք է ընտրի իրեն արդեն ծանոթ Վիվա-ՄՏՍ ստիկերներից մեկը (աղջկա կամ տղայի կերպարով) և փորձի ցատկել մի հարթակից մյուսը՝ էկրանին աջ կամ ձախ հպումով: Խաղի ընթացքում օգտագործողը հասնում է նոր բարձունքների, կուտակում վիրտուալ մետաղադրամներ, ստանում օրական խրախուսումներ և նոր հնարավորություններ, օգտագործում դրանք խաղի ընթացքում այլ հնարավորություններ ձեռք բերելու համար, ինչպես նաև հրավիրում ընկերներին և խաղացողների վարկանիշային ցանկում կարող է զբաղեցնել առաջատար դիրք: Խաղն ունի մի քանի մակարդակ, որոնցում կերպարները հայտնվում են տարատեսակ հագուստով, այդ թվում՝ հայկական ազգային տարազով, հաղթահարում են մարտահրավերներ, իսկ վերջին մակարդակում՝ ստանում հնարավորություն հասնելու Սիսի և Մասիսի վիրտուալ գագաթներին:
 
Խաղը հասանելի է հայերեն և անգլերեն՝ Վիվա-ՄՏՍ-ի և այլ բջջային օպերատորների բաժանորդներին: Խաղը նախատեսված է միայն «Viber» բջջային հավելվածն օգտագործողների համար: «Սիս-Մասիս» խաղալիս՝ օգտագործվող ինտերնետի համար գումարը Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների հաշվեկշռից գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով նախատեսված սակագների: Այլ օպերատորների բաժանորդները պետք է դիմեն ինտերնետ ծառայությունն իրենց մատուցող օպերատորներին: 
 
Կարևորելով բաժանորդների անձնական տիրույթի իրավունքը՝ հաղորդագրություն ստանալու հնարավորությունը կարելի է անջատել՝ սեղմելով չատ-բոտի անվան վրա և անջատելով անձնական հաղորդագրություն ստանալու հնարավորությունը:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ