Երևանում շախմատի մարզադպրոցներին տրամադրվող ֆինանսավորումն ավելացել է


Երևանում շախմատի մարզադպրոցներին տրամադրվող ֆինանսավորումն ավելացել է

  • 08-02-2020 14:27:18   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի շախմատի մարզադպրոցներին 2020 թվականին տրամադրվող ֆինանսավորումն ավելացել է, Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
 
 
2020 թվականին Երևան քաղաքում շուրջ 60 տոկոսով բարձրացել են շախմատի մարզադպրոցների մարզիչների աշխատավարձերը, շուրջ 25 տոկոսով բարձրացել են շախմատի մարզադպրոցների վարչական աշխատողների աշխատավարձները: Արդյունքում՝ Երևան քաղաքի կողմից շախմատի մարզադպրոցներին տրամադրվող  գումարը ավելացել է շուրջ 37 տոկոսով՝ կազմելով շուրջ 285 մլն դրամ։
Նոյյան տապան  -   Սպորտ