Նախանձ եք. ինչ-որ կնանիք քննարկում են Տաթեւիկ Ռեւազյանի հագուկապը. Արթուր Հայրապետյան
13-02-2020 20:29:13 | Հայաստան | Հասարակություն
Նայում եմ, ինչ-որ կնանիք քննարկում են Տաթեւիկ Ռեւազյանի հագուկապը, մազերը.. այ մարդ, հասկանում եմ, որ ձեր աչքը սովոր չէ ԱԺ ամբիոնից` համեստ հագնված, պոչիկ կապած, թեկուզ անշպար պաշտոնյա կին։ Բայց դա ի՞նչ քննարկելու բան է։ Տաթեւիկը անմիջական, համեստ արտաքինով, առանց այլեւայլ ճոխությունների, ու ի դեպ շատ կանացի է։ Գիտեմ, որ սովոր եք քաղքենիներին, ու ձեր օրինակը հենց քաղքենին է, ժամանակին էլ մոդայիկ էր, որ պահել եք, որ պարտադիր ռուսերեն բառեր պետք է օգտագործեիք, որ ասեին խելացի է։
Դա նրանից է, որ ոչ միայն նախանձ եք, այլ` առհասարակ բոբիկ։