Վանաձոր քաղաքը սնուցող ջրատար խողովակը վնասվել է. ԱԻՆ (տեսանյութ)

13-02-2020 23:08:13   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 13-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, ջրատար խողովակ է վնասվել. ջուրը ուժեղ շիթով լցվում է մայրուղի։
 


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 20-րդ կմ-ին՝ մոտակա ժայռից,
տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով մոտ 2-3 մխ չափի ժայռաբեկորները (30-40 մխ ընդհանուր ծավալով) ընկնելով վնասել են Վանաձոր քաղաքը սնուցող ջրատար խողովակը (1000 մմ տրամաչափի), որի հետևանքով էլ վնասվել է ճանապարհից մոտ 3 մ լայնությամբ և մոտ 6 մ երկարությամբ հատված. երթևեկությունը դարձել է միակողմանի։
 
Տեսանյութը Տիգրան Սոֆյանի
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 484 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար