ԱԻ նախարարության աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունն ավտոճանապարհներին


ԱԻ նախարարության աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունն ավտոճանապարհներին

  • 14-02-2020 13:37:43   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 14-ի ժամը 09:00-ի դրությամբ երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է:
 
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն, փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար:
 
Փետրվարի 13-ի ժամը 09:00-ից փետրվարի 14-ի ժամը 09:00-ն ՀՀ տարածքում տեղակայված հենակետերում ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացնող ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ.
 
Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում տեղակայված Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից սպասարկվել է 1 տրանսպորտային միջոցի արգելափակման դեպք: Հրշեջ-փրկարարների կողմից արգելափակումից դուրս է բերվել տրանսպորտային միջոցը և օգնություն ցուցաբերվել 6 ուղևորի:
 
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ի մոտակայքում (Սարավան գյուղի մոտ) տեղակայված Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից սպասարկվել է 1 ճանապարհատրանսպորտային պատահարի դեպք՝ շինանյութով բեռնված ԿամԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարների կողմից վարորդին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն մինչ Վայքի բժշկական կենտրոն հոսպիտալացումը: Վթարված ավտոմեքենայի հետագա հսկողությունը հանձնվել է դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:
 
Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում տեղակայված Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից սպասարկվել են արգելափակման դեպքեր: Հրշեջ-փրկարարների կողմից արգելափակումից դուրս է բերվել 20 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերվել 65 ուղևորի:
 
Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ի, Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ի և Թորոսգյուղ-Վարդաղբյուր ավտոճանապարհի մոտակայքում տեղակայված հենակետերում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարների կողմից և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ միջոցառումներ:
 
ԱԻ նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է պահպանել զգոնություն ու շարունակել երթևեկությունը միայն եղանակային պայմանների բարելավումից և ավտոճանապարհների անցանելի դառնալուց հետո:
Նոյյան տապան  -   Հասարակություն