Զինվորներին տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. զինվորների վիճակը բավարար է. ԶՈՒ գնդապետ

14-02-2020 14:07:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մուրացանի զինվորական հոսպիտալից զինվորներ տեղափոխող ավտոմեքենան երեկ Սիսիանի ճանապարհին կողաշրջվել է:
 


«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հաղորդեց, որ մեքենայում եղել է 5 զինվոր, որոնք բոլորն էլ անցել են համապատասխան հետազոտություն,
եւ բոլորի վիճակն էլ գնահատվել է բավարար: Միայն մեկ զինվորի ուղարկել են ամբուլատոր հետազոտության, սակայն, ինչպես նշեց Ասատրյանը, դա արվել է բացառապես ապահովության համար:
 
«Մեքենային նույնիսկ ոչինչ չի եղել, կողաշրջումն էլ եղել է վատ եղանակային պայմանների պատճառով»,- ասաց գնդապետը:
 
Հարցին՝ արդյոք մեքենան ունեցե՞լ է համապատասխան ձմեռային անվադողեր, Ասատրյանը նշեց, որ անվադողերը ձմեռային են եղել:
 
«Զինվորների հետ ամեն բան կարգին է, ոչ մի վնասվածք չեն ստացել»,-եզրափակեց նա:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 645 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար