Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին


Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

  • 14-02-2020 14:35:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: 
 
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը՝ որպես բանախոս, հանդես կգա քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ: Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ նախագահ Սարգսյանը կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին:
 
Վերջին հինգ տասնամյակների ընթացքում Մյունխենի անվտանգության համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար հարթակ: Ամեն տարի փետրվարին այն մեկ հարկի տակ է համախմբում տարբեր պետությունների ու կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, հեղինակավոր վերլուծաբանների ու փորձագետների ամբողջ աշխարհից՝ ակտիվ քննարկումներ ունենալու անվտանգության խնդիրների, արդի և ապագա մարտահրավերների մասին: 
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն