Գառնահովիտ գյուղի մոտակայքում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ

14-02-2020 15:03:00   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որ «Վեոլիա Ջուր» ընկերության Թալինի տարածաշրջանում՝ «40 աղբյուր» ջրագծի սառած ջրաղբյուրների վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է «BV206» վթարափրկարարական ամենագնաց տեխնիկա:
 


Ժամը 09:55-ից մինչև ժամը 12:25-ը Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի «BV206» վթարափրկարարական ամենագնացն էվակուատրով տեղափոխվել է Գառնահովիտ գյուղ, իսկ ժամը 12:30-ին մեկնել է («Վեոլիա Ջուր» ընկերության 7 աշխատակից և 2 փրկարար) դեպի Գառնահովիտ գյուղի հյուսիս-արևելք՝ «Չլկաններ» կոչվող հատված (մոտ 12 կմ)՝ վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելու: Վերադարձին՝ ժամը 19:50-ին, Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար փ/ծ ավագ սերժանտ Ռ. Բեսալյանը զեկուցել է, որ գյուղից մոտ 6 կմ հեռավորության վրա հայտնվել են բքի մեջ. մթության, մառախուղի և անհարթ ռելիեֆի պատճառով չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը:
Հրշեջ-փրկարարները Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն են տրամադրել իրենց գտնվելու վայրի կոորդինատները, որն անմիջապես Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում քարտեզագրվել է և այնուհետև՝ տրամադրվել օգնության մեկնող փրկարարներին:
 
ԱԻ նախարարի հրամանով Գառնահովիտ գյուղում ստեղծվել է աշխատանքային շտաբ՝ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Դ. Պետրոսյանի գլխավորությամբ:
 
Ժամը 20:27-ին Գառնահովիտ գյուղ են մեկնել Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի («ZIL131» 496vv01, Կունգ), մարտական հաշվարկը և մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Դ. Պետրոսյանը:
 
Ժամը 21:33-ից՝ 7 փրկարար ծառայող և Գառնահովիտ գյուղի 2 բնակիչ, եղանակային բարդ գիշերային պայմաններում սկսել են հետիոտնային վերելք՝ իրենց հետ տանելով սնունդ և անհրաժեշտ պարագաներ: Ժամը 02:50-ին գյուղից մոտ 6 կմ հյուսիս-արևելք որոնողական խումբը հայտնաբերել է Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմին (2 վարորդ-փրկարար) և «Վեոլիա Ջուր» ընկերության 7 աշխատակիցներին:
 
Ժամը 03:40-ին մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Դ. Պետրոսյանը տեղեկացրել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել
խմբի վերադարձի ընթացքը սկսել լուսաբացին:
 
Ժամը 08:00-ից խումբը սկսել է վայրէջքը դեպի Սառնաղբյուր գյուղի ուղղությամբ, ժամը 10:14-ին խումբը Դ. Պետրոսյանի գլխավորությամբ հասել է գյուղ, խմբի բոլոր անդամների ինքնազգացողությունը բավարար է:
 
Ժամը 11:07-ին ավտոքարշակը ժամանել է Սառնաղբյուր գյուղ և ժամը 11:34-ին՝ «BV206» վթարափրկարարական ամենագնացը տեղափոխել մշտական տեղակայման վայր՝ Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 420 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար