Բեռլինի պատը, Բրեժնեւի ու Խոնեկերի հայտնի նկարն ու ՀՀ վարչապետը. սելֆի՝ Գերմանիայից
14-02-2020 15:17:02 | Գերմանիա | Հասարակություն
Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլեւս, նկարվելու տեղ, բայց՝ հին ու նոր ժամանակների գործող սահման:
Այսպես է մեկնաբանել Գերմանիայում արված իր սելֆին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ՝ հավելելով.
«Հ.Գ. Նկարում՝ ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնեւը եւ Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ղեկավար Էրիխ Խոնեկերը:
Սա իրական, պատմական հայտնի լուսանկարի արտապատկեր է՝ Խոնեկերի եւ Բրեժնեւի պաշտոնական հանդիպումից: Բրեժնեւը այսպես էր ողջունում իր ամենահարգելի գործընկերներին:
Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ: Թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ ԳԴՀ-ում ԼԳԲՏ լինելը քրեական հանցագործություն էր: Ո՛չ Բրեժնեւը, ո՛չ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել»: