ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

14-02-2020 16:01:56   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: 
 
Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տևական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու
գործում: Քննարկվել է նաև Աֆղանստանում բռնության նվազեցմանն ուղղված բանակցությունների ընթացքը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թալիբանի միջև։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուսուցում-օժանդակություն-խորհրդատվություն ձևաչափով աջակցությունը Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին։ Աֆղանստանի պաշտպանության նախարար Ասադուլլահ Խալիդը շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար և մասնակիցներին ներկայացրել ձեռք բերված հաջողությունները։
Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ․ Բալայանը կարճատև զրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ։ Վերահաստատվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա պաշտպանական համագործակցության ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 342 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար