5-րդ զորամիավորման զինծառայողները մասնակցել են երթարշավի


5-րդ զորամիավորման զինծառայողները մասնակցել են երթարշավի

  • 14-02-2020 16:35:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով փետրվարի 14-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ:
 
Դաշտային հանդերձանքով, սպառազինությամբ և զինամթերքի լրակազմով անցկացված երթարշավի ընթացքում հրամանատարությունը հետևել է անձնակազմի գործողություններին, տվել անհրաժեշտ ցուցումներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն