Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհդատվական խումբը

14-02-2020 16:43:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Փետրվարի 11-ից 14-ը հերթական այցով Հայաստանում է
ր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի խումբը: Այցի նպատակն էր ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի պիլոտային ծրագրերի ներդրման ընթացքի վերաբերյալ մասնագիտական քննարկումների անցկացումը: 
 
ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի ներդրման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամների հետ: Հայկական կողմը բանախոսություններ է ներկայացրել իրականացված աշխատանքների, մասնավորապես՝ առարկայի պիլոտային ծրագրերի մշակման, ներդրման, ուսուցման մեթոդաբանության և հետագա ծրագրերի վերաբերյալ:
 
Փետրվարի 13-ին ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը հյուրընկալվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, «Պետության ռազմական անվտանգությունը» խորագրով ակադեմիական գերատեսչական դասընթացի ունկնդիրներին և հաստատության պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել «Լավ կառավարման և բարեվարքության ամրապնդման հիմնահարցերը ռազմավարական մակարդակում» խորագրով բանախոսություն: 
Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՊՆ համապատասխան ստորաբաժանումների և ռազմաուսումնական հաստատությունների աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատությունների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի հետ համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 338 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար