Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները հասանելի են IDAGIO-ում

14-02-2020 18:22:33   | Հայաստան  |  Մշակույթ
 


 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները կարելի է ունկնդրել IDAGIO հավելվածում bit-urls.com/6aWtF : IDAGIO-ն դասական երաժշտության հեղինակավոր հարթակ է‚ որտեղ իրենց կատարումներն են ներկայացնում հայտնի կոլեկտիվներ
և արտիստներ։ IDAGIO-ն համագործակցում է երաժշտական հայտնի պիտակների‚ երաժշտական գործակալությունների և կատալոգների հետ։
 
“Time” ամսագրի կողմից IDAGIO-ն ճանաչվել է 2019 թվականի լավագույն նորարարություններից մեկը:
 
IDAGIO-ում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ներկայացված են Արամ Խաչատրյանի‚ Ավետ Տերտերյանի‚ Էդգար Հովհաննիսյանի‚ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ 
Երաժշտասերները‚ ի դեպ‚ երկու ամիս անվճար բաժանորդագրվելու և նվագախմբի ստեղծագործություններն ունկնդրելու հնարավորություն կունենան։ 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 464 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար