Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

15-02-2020 12:25:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: 
 


Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Սիրով եմ հիշում 2019 թվականի հոկտեմբերի իմ պաշտոնական այցը Սերբիա, որը հիանալի հնարավորություն էր մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման
և ամրապնդման համար։
 
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը, մեր երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին որոշումը, ինչպես նաև սննդարդյունաբերության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, նորարա­րության, արհեստական բանականության ոլորտները նոր հեռանկարներ են ստեղծում առկա փոխհարաբերություններն առավել խթանելու և զարգացնելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների»:
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 338 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար