Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին


Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին

  • 15-02-2020 12:50:50   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն  ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին:  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
 
Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, ասել է, որ կարևորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը և հետևում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդլայմանը միտված նախաձեռնություններին։
 
Ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, տեղեկացրել է, որ աշնանն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում՝ որպես Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, բայց մինչ այդ շարունակելու է ջանքեր գործադրել՚ ապահովելու բուհի արդյունավետ աշխատանքն ու զարգացման ծրագրերի իրականացումը մեր երկրում: Նա հայտնել է, որ այս պահին շարունակվում է համալսարանի կանոնադրական փոփոխությունների մշակման գործընթացը:
 
Ռեկտորի խոսքերով, կատարվում է նախապատրաստական լուրջ աշխատանք Հայաստանում ֆրանսիական համալսարանի շենքային պայմանները բարելավելու, նոր մասնաշենք կառուցելու, ինչպես նաև այդ նպատակով ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ: Նախատեսված ծրագրերն իրականություն դարձնելու պարագայում, ըստ Ժան-Մարկ Լավեստի, համալսարանի ուսանողների թիվը հնարավոր կլինի կրկնակի ավելացնել: Նա նաև ընդգծել է, որ խնդիր են դրել ավելի շատ մասնագետներ պատրաստել բարձր տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով:
 
Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունել է համալսարանի ընդլայնման ու զարգացման ծրագրերը՝ հույս հայտնելով, որ նաև հայկական կողմի հետ համագործակցության ու համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի դրանք առաջիկայում կյանքի կոչել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play