Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անա Բրնաբիչին՝ Սերբիայի Պետականության օրվա առթիվ


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անա Բրնաբիչին՝ Սերբիայի Պետականության օրվա առթիվ

  • 15-02-2020 13:44:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ  Անա Բրնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ:  
 
Ուղերձում մասնավորապես նշված է.
 
«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Սերբիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ:
 
Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սերբիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որոնց խթանող ուժն են մեր ընդհանուր պատմությունը, միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը և վստահությունը:
 
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը և մեր երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը նոր շունչ ու որակ կհաղորդեն հայ-սերբական փոխգործակցությանը:
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ սերբ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
 
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն