Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի հետ

15-02-2020 14:02:41   | Գերմանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում  հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի  նախագահ Ստևո Պենդարովսկու հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, շահագրգռված է եվրոպական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարով:
 


 
«Մենք կարծում ենք, որ Հայաստանը  կարող է շատ հետաքրքիր վայր լինել ներդրողների համար, որոնք  ցանկանում
են հասանելիություն ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, շատ օգտակար կլինի կապել մեր բիզնես համայնքներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ հնարավորություններ կարող են գտնել, թե՛ Մակեդոնիայում, թե՛ Հայաստանում»,- ասաց ՀՀ վարչապետը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 515 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար