Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. ԱԻՆ


Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. ԱԻՆ

  • 15-02-2020 14:45:51   | Հայաստան  |  Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է նաև Սիսիան-«Զանգեր» հատվածը:
 
Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play