Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանացքը փակ է

17-02-2020 09:51:03   | Հայաստան  |  Հասարակություն
Փետրվարի 17-ին՝ ժամը 9:



00-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանացքը փակ է։ 
 
Ջերմուկի ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Արթիկի,
Աշոցքի և Կոտայքի (Չայնիի և Չարենցավանի հատվածներում) գետնաբուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ
 
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են
 
 
 
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 9
 
30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 232 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար