Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն Կորեայում է


Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն Կորեայում է

  • 17-02-2020 10:38:42   | Կորեա  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած  պատվիրակությունն աշխատանքային այցով գնտվում է Կորեայի Հանրապետությունում` մասնակցելու «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» միջոցառմանը:
 
Այցի շրջանակներում պատվիրակությունը կծանոթանա Կորեայում առողջության ապահովագրության ազգային ծառայության համակարգին, իրականացման սկզբունքներին, այլ մանրամասներին: 
 
Կողմերը քննարկելու են առողջության ապահովագրության ազգային համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններն ու հիմնական գործողությունները:
 
Նախարարի օրակարգում նախատեսված են մի շարք հանդիպումներ` այդ թվում Կորեայի առողջապահության նախարարի, Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահի և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահի հետ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն