Հնդկաստանի դեսպանատունն առաջարկել է Երևանում տեղադրել Գանդիի արձանը


Հնդկաստանի դեսպանատունն առաջարկել է Երևանում տեղադրել Գանդիի արձանը

  • 17-02-2020 16:07:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը դիմել է առաջարկելով Երեւան քաղաքում տեղադրել հնդիկ քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Մահաթմա Գանդի արձանը նրա 150-ամյակի կապակցությամբ: Արձանի տեղադրման համար առաջարկվող վայրերն են Օղակաձեւ զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին։
 
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից, ըստ որի առաջարկվում է երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։
Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգում կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգում։
 
Մահաթմա Գանդիի 150 ամյակի կապակցությամբ 2019թ.-ի հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Դելիից մինչև Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն խորագրով » մեկամյա քայլերթ, որն անցնեու է նաև Հայաստանով և Արցախով: Քայլերթի մասնակիցները այժմ գտնվում են Հայաստանում»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն