Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

17-02-2020 17:24:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության  արտակարգ և
լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: 
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի ու Ֆրանսիայի կողմից Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող մեծ աջակցության համար և կարևորել նախորդ տարվա հոկտեմբերին Ստրասբուրգում Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա իրավական համագործակցության ոլորտում արձանագրվող հաջողությունները:
 
Ֆրանսիայի դեսպանը փոխգործակցության զարգացման պատրաստակամություն է հայտնել և նախարարից հետաքրքրվել դատաիրավական ոլորտի առաջնահերթություններով:
 
Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված դատավորների բարեվարքության ստուգման անհրաժեշտությանը, այդ հարցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, նոր դատավորների նշանակման ընթացակարգերին  և մի շարք այլ հարցերի:
 
Հանդիպման ավարտին համագործակցությունը մի շարք ուղղություններով զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
 
 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 298 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար