Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է մի շարք նախագծեր


Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է մի շարք նախագծեր

  • 17-02-2020 17:33:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ հրավիրել է նիստ:
 
Քննարկվել են նստաշրջանի օրակարգում  ընդգրկված՝
 
«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը,
««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
«Հասարակական կազմակերպությունների մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը,
 
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի նախագիծը
 
«Արցախի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը
«Քաղաքացիական օրենասգրքում լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
 
Օրինագծերը ներկայացրել և դրանց վերաբերյալ պարզաբանումներ է տվել կառավարության լիազոր ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
 
Հանձնաժողովը նախագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
 
 
--
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն