Խոշոր կադրային փոխություն բանակում

18-02-2020 11:20:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ արել էր ֆեյսբուքյան գրառում, նշելով, որ խորհրդակցության արդյունքում կայացվել են կարեւոր որոշումներ, այդ թվում կադրային:
 


Մամուլում արդեն իսկ տեղեկություններ են հրապարակվում դրանց առնչությամբ: Ըստ տեղեկությունների, պաշտոնանկ են արվել ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Նշվում
է նաեւ գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանի պաշտոնանկության մասին, որը զինված ուժերում անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետն է:
 
Միաժամանակ տեղեկություն է շրջանառվում, որ Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնում Կարեն Աբրահամյանին կփոխարինի գեներալ Ջալալ Հարությունյանը, որը ներկայում Արցախի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է: Ջալալ Հարությունյանը գեներալի կոչում է ստացել 2019 թվականին: Նա հայկական զինված ուժերում ամենամեծ հեղինակություն ունեցող զինվորականներից մեկն է:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1454 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար