ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել
18-02-2020 11:35:53 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,-նշել է Սմբատյանը:
Ավելի վաղ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մտադրության մասին հայտնել էր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում Մելիքյանը ներկայացրել էր իրենց նախաձեռնող խմբի առաջին տասնյակը՝ Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան։