Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա
18-02-2020 11:28:03 | Հայաստան | Հասարակություն
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 17-18-ն 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես՝
Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում,
Գեղարքունիքի մարզի Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհին,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում,
Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա և 54 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: