Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա

  • 18-02-2020 11:28:03   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 17-18-ն 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
 
Մասնավորապես՝
 
Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում,
 
Գեղարքունիքի մարզի Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհին,
 
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում,
 
Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին:
 
 
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա և 54 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն