Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները

18-02-2020 15:15:57   | Ավստրիա  |  Մամլո հաղորդագրություն
 


Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը Վիեննայում մասնակցում է «Անվտանգության, կայունության և տնտեսական աճի խթանումը ԵԱՀԿ տարածաշրջանում. կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը նորարարության, թափանցիկության և թվայնացման միջոցով» թեմայով ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական 28-րդ համաժողովին: Փոխնախարարը, «Թափանցիկության ընդլայնում՝ եկամուտների հայտարարագրերի ներկայացման միջոցով» թեմայով ելույթից առաջ, շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին՝ հայկական փորձը ներկայացնելու հրավերի, շարունակական համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում Հայաստանի կառավարությանն աջակցելու համար: 
 
Սրբուհի Գալյանն
անդրադարձել է վերջին երկու տարում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավար գործընթացներին, տարբեր մակարդակներում կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ 2017 թվականի համեմատ 2018թ-ին կոռուպցիոն հանցագործությունների հիմքով հարուցված քրեական գործերի քանակն ավելացել է 60% -ով: Փոխնախարարը ներկայացրել է նաև շահագրգիռ կողմերի հետ մշակված Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունները՝ դրանցից առանձնացնելով մասնակցային մեխանիզմների ներդրումն ու հայտարարագրման համակարգի կատարելագործումը:
 
Վերջինի առումով Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ համակարգն էականորեն բարելավվել է, և ներկայում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամներ էլեկտրոնային եղանակով ներկայացնում են գույքի և եկամուտների հայտարարագիր: Ի թիվս այլ հարցերի՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ձևավորված Կոռուպցիայի
կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին՝ https://azdararir.am/am/-ին, իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածությունն ապահովող www.e-draft.am հարթակին, իրական սեփականատերերի բացահայտմանն ու էլեկտրոնային գործիքների շարունակական ներդրման միջոցով վարչարարության հետագա պարզեցմանն ուղղված աշխատանքներին:
 
 ՀՀ ԱՆ տեղեկատվության և  
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 300 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար