Այազ Մութալիբովի նոր հայտարարության վերհանումը բավական մեծ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական իշխանական կուլիսներում


Այազ Մութալիբովի նոր հայտարարության վերհանումը բավական մեծ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական իշխանական կուլիսներում

  • 18-02-2020 16:00:45   | Հայաստան  |  Հասարակություն

Հեռուստալրագրող, ռեժիսոր Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերի գծով օգնական Հիքմեթ Հաջիևի գրասենյակը պատասխանել է երեկվա իմ հրապարակմանը՝ կապված Ադրբեջանի 1991-1992թթ. նախագահ Այազ Մութալիբովի հայտարարության հետ։
 
Հաջիևի գրասենյակի անունից ինձ ուղարկած նամակում փորձել են ապացուցել, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին խոստովանել է, թե հենց հայկական կողմն է իրականացրել Խոջալուի բնակիչների վրա հարձակումը, իսկ դրա հետևում կանգնած է եղել Մոնթե Մելքոնյանը։ Նամակի վերջում առաջարկել են այդ «փաստերը» փոխանցել ՀՀ ներկա իշխանությանը։
 
Ինչքան հասկանում եմ, Այազ Մութալիբովի նոր հայտարարության վերհանումը բավական մեծ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական իշխանական կուլիսներում»։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն