Մեկնարկել է «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով մարզային ֆորումների շարքը


Մեկնարկել է «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով մարզային ֆորումների շարքը

  • 18-02-2020 15:42:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարզերում մեկնարկել է «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով  ֆորումների շարքը, որի նպատակն է  քննարկել ՏԻՄ-երում կանանց  ներկայացվածության հիմնահարցերը և խթանել տեղական կառավարման մակարդակում կանանց մասնակցությունը։
 
 Հանդիպումների  մեկնարկը տրվել է Տավուշի մարզից, որի աշխատանքներին մասնակցել է  ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ  Աշոտ Գիլոյանը։ 
 
Ա․ Գիլոյանը կարևորել է կանանց մասնակցությունը  տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում և ներկայացրել  կանանց համար հավասար մրցակցության իրավական մեխանիզմերի ներդրման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերը։ 
 
Ֆորումին ներկայացվել են  ՏԻՄ-երում կանանց մասնակցության վերաբերյալ վիճակագրական տվյալներ և հետազոտությունների արդյունքներ,  հնչել են փորձագիտական գնահատականներ։   
Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել  Արմավիրի մարզում։
 
«ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով մարզային ֆորումների շարքն անցկացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակում, որն  իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play