Փոփոխություններ՝ բանակում․ Ջալալ Հարությունյանը՝ ԱՀ ՊՆ, Դավիթ Մանուկյանը՝ ԱՀ ՊԲ շտաբի պետ

18-02-2020 17:03:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
24News-ի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 17-ի երեկոյան՝ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո, պաշտոնանկ է արվել ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը։ Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:
 


24News-ի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանը կնշանակվի Արցախի պաշտպանության նախարար։
 
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բանակում կադրային մյուս փոփոխությունը վերաբերում է
Արցախի ՊԲ շտաբի, այն է՝ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը կնշանակվի Արցախի ՊԲ շտաբի պետ։
 
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 17-ին խորհրդակցություն էր անցկացրել կառավարությունում, փետրվարի 18-ին գրառում էր արել ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ քննարկել է 2020-ի ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերը,  կայացրել է մի շարք կարևոր որոշումներ, որոնք վերաբերում են նաև կադրային փոփոխություններին:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1225 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար