Ֆելիքս Ցոլակյանը միացել է Գիրք նվիրելու ֆլեշմոբին


Ֆելիքս Ցոլակյանը միացել է Գիրք նվիրելու ֆլեշմոբին

  • 19-02-2020 12:15:57   | Հայաստան  |  Հասարակություն



Ֆելիքս Ցոլակյանը նույնպես միանում է Գիրք նվիրելու ֆլեշմոբին. երեխաներին է նվիրում «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարքականոնների մասին գրքեր
 
#նվիրիր_գրադարանին
#Գիրք_ասեմ_կարդա
 
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մեկ տասնամյակից ավելի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օր,  որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին եւ նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում: Այդ օրը Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ: Եվ իհարկե, այդ օրը յուրաքանչյուրը կարող է հրաշալի նվեր մատուցել ցանկացած մարդու՝ գիրք նվիրել:
 
Գրքերը կհանձնվեն Արարատի մարզի Արմաշի համայնքային գրադարան, քանի որ գրադարանը դրա կարիքը շատ ունի և  այս նախաձեռնությունը կոչված է տեղում ընթերցասրահ այցելությունը ակտիվացնելուն: 
 
Նախարարի փոխանցած փաթեթներից 3-ը կհանձնվեն գրադարանին, մյուսները կբաժանվեն մարզի գյուղերի դպրոցներին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն