«Թե՛ դրսից եվ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը». Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին


«Թե՛ դրսից եվ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը». Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

  • 19-02-2020 13:49:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

iravunk.com Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, այդ առթիվ  «Իրավունքը» ուսումնասիրեց  հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային եւ հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի` իր ժամանակակիցներին ուղղված նամակներից ու զրուցներից պատառիկներ, որոնցից թերեւս առանձնացրել ենք մեկը, որը մեկ դար անց էլ արդիական է ու մտահոգող, կարծես ոչինչ չի փոխվել, խնդիրները նույնն են ու անլուծելի:
 
Ներկայացնում ենք Հովաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին.
 
«Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով...Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ» :
 
09.12.1921
 
Կ.Պոլիս-Վենետիկ
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play